Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներով, որոշման նախագծի՝ կողմ- , դեմ - , ձեռնպահ - , քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 14-ի վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստի օրակարգը.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը հաստատելու մասին․
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին․
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի և <<Սերգեյ-Դավիթ>> ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրում նախատեսվող փոփոխություն կատարելու մասին.
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագնու հերթական վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին:
|