Տեղ համայնքի ավագանու անդամներին, համայնքի բնակիչներին.
Սույն թվականի փետրվարի 8-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստը:
Օրակարգում.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 56-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի 2021 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային եվ ատեստավորման հանձնաժողովների կազմում ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը հաստատելու և համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 12-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու և Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի N 4-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
- Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով հողամաս օտարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշումների նախագծերին մանրամասը ծանոթանալու համար կարող եք դիտել «ՏԻՄ-Համայնքի ավագանի-Ավագանու նիստեր-Թիվ 1» բաժինը:
Տեղի համայնքապետարանի աշխատակազմ