Տեղ համայնքի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի (այսուհետ՝ ԿԵՀ ԽՄ-ի) ձևավորման, դրանց գործունեության և այդ մարմնին անդամակցելու հետ կապված հարաբերությունները և հիմնական պահանջները: Այն նպատակ ունի սահմանելու համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող ԿԵՀ ԽՄ-ի ձևավորման և գործունեության հստակ, արդյունավետ գործիքակազմեր՝ ապահովելով փոխադարձ կապն ու համագործակցությունը, մի կողմից, համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների և, մյուս կողմից, համայնքում քաղաքականություն մշակող և որոշում ընդունող տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ-եր) միջև:
ԿԵՀ ԽՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում հաստատված ձևաչափով (դիմումի ձևը կցվում է):
Դիմումը կարող եք ներկայացնել Տեղի համայնքապետարան
հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ փողոց 35, թիվ 2,
երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-17:00,
Հարցերի դեպքում դիմել համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Անժելա Գրիգորյանին, հեռախոս 077-80-35-08, էլ. փոստ՝ anjela.grigoryan.a@gmail.com