Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



<<ԽՆԱԾԱԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ>> ՄԻԿՐՈԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արտակ Բաղդագյուլյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
12/10/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/10/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրով նախատեսվում է կառուցել կապտաժային կառույցներ Ø150մմ տրամագծի դրենաժային խողովակներով: Դրենաժային խողովակների հետնամասում տեղադրվում է բետոնե հենապատ, որը ամրաններով ամրացվում է տեղի արմատական ապարներին: Կապտաժային կառույցների սանիտարական գոտին նախատեսվում է ցանկապատել 1.7մ բարձրությամբ փշալարով՝ անասունների մուտքը սանիտարական գոտի կանխելու համար: Կապտաժային կառույցներից ջուր տրվելու է սանիտարական գոտու տարածքում նախատեսվող բետոնե ջրընդունիչ հորը, որտեղից էլ 110x6.6մմ տրամագծի 2042մ և 63x3.8մմ տրամագծի 6702մ երկարությամբ  ջրատարով ջուրը ինքնահոս տրվելու է Խնածախ բնակավայրի գոյություն ունեցող 50մ3 ծավալով ՕԿՋ-ին: Ջրատարը հատվում է սելավատարի հետ Նկ 21+95.4 ÷ Նկ 22+14 հատվածում, որտեղ ջրատարը նախատեսվում է իրականացնել թռիչքաձև՝ անցկացնելով 219x7մմ տրամագծի պողպատե խողովակի միջով: Մետաղական 219x7մմ խողովակի եզրային հատվածներում իրականացվելու են բետոնե օձիքներ 1.4x0.6x0.3մ չափերի: Թռիչքային հատվածը նախատեսվում է ջերմամեկուսացնել պենոպորիստիրոլե 5սմ հաստությամբ կիսախողովակներով:

Ջրատարի նորմալ շահագործման համար նախատեսվում է տեղադրել 4 մարիչ, 10 դատարկման, 10 օդահան և երկու կարգավորման պոլիմերավազային և մետաղական հորեր:

Ջրատարի վրա տեղադրվում է երկու 24մ երկարությամբ խմոցներ Վաղատուր և Խնածախ բնակավայրերի ջրատարի հարակից արոտավայրերի ջրարբիացման համար:

  Միկրոծրագրի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ունենալու դեպքում մինչև 2020թվականի հոկտեմբերի 22-ը կարող եք դիմել Տեղի համայնքապետարան (հասցեն՝ գ. Տեղ փողոց 35 թիվ 2, էլ. փոստ՝ tegh101@mail.ru ) կամ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (767.2ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner