Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արտակ Բաղդագյուլյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/07/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/07/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանում 2020թ. օգոստոսի 3-ին ժամը 11:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի աճուրդ-վաճառք հետևյալ լոտերով.

1) Լոտ 1 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող, Կորնիձոր գյուղի Գոմատեղերի անվանյալ տարածքի թիվ 3/1 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագրիր 09-052-0113-0055/ 0,1425հա /նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ հողամասը և նրա վրա ամրակայված 700,3քմ մակերեսով շինությունը/անասնաշենքը/:

Մեկնարկային գինը՝ 1070000/մեկ միլիոն յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, որից՝ հողատարածքի համար՝ 880000 դրամ, շինության համար՝ 190000 դրամ:

2) Լոտ 2 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող, Քարաշեն գյուղի 11-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 09-111-0115-0021/ 0,1989հա /նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ հողամասը և նրա վրա ամրակայված 204,3 քմ անասնաշենքը: Մեկնարկային գինը՝ 924000/ինը հարյուր քսանչորս հազար/ ՀՀ դրամ, որից՝ հողատարածքի համար՝ 617000 դրամ, անասնաշենքի համար՝ 307000 դրամ:

3) Լոտ 3 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող, Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 29 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 09-101-0001-0001/ 0,75567հա /նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ հողամասը և նրա վրա ամրակայված 693,3 քմ շենք-շինությունները /պահեստ՝ 138,3 քմ, պահեստ՝ 207,0 քմ, անասնաշենք՝ 293,9 քմ, անասնաշենք՝ 43,4 քմ, սանհանգույց՝ 10,7 քմ/:

Մեկնարկային գինը՝ 5370000/հինգ միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, որից՝ հողատարածքի համար՝ 4155000 դրամ, շենք-շինությունների համար՝ 1215000 դրամ:

Բոլոր լոտերի համար՝

• նախավճարի և քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսը:

• Մասնակցության վճարը՝ 3000 դրամ

Հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2020թ. հուլիսի 31-ը, ժամը 17:00

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տեղի համայնքապետարան Հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, փող. 35/2 Հեռ. 093-45-23-00, 094-93-01-05

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (14.8ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner