Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Հարգելի այցելու Ողջունում եմ Ձեզ ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու համար: Վստահ եմ, որ համացանցը հնարավորություն կտա ծանոթանալու համայնքապետարանի աշխատակազմում տեղի ունեցող նորություններին, իրականացվող ծրագրերին, համայնքապետարանի կառուցվածքին, ընթացիկ գործունեությանը, համայնքի զարգացման ծրագրերին, մատուցվող ծառայություններին, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումներին: Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել համայնքի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքներում ներառելու նպատակով: Համոզված եմ, որ մեր կայքն իր բովանդակությամբ կդառնա Տեղ համայնքի տեղեկատվական ... Մանրամասն
15.04.24 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տեղ համայնքի ավագանու անդամներին, համայնքի բնակիչներին.   2024 թվականի ապրիլի  23-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:    Օրակարգում1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023թվականի նոյեմբերի 23-Ի թիվ 18-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին.3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 19-րդ փողոցի  թիվ 16/1 հասցեում գտնվող, ... Մանրամասն
08.03.24 ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թանկագի'ն մայրեր, քույրեր, աղջիկներ, սիրելի' կանայք, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցկահունչ միամսյակի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երկարակեցություն, գեղեցիկ ու հեքիաթային կյանքի մեղրածոր օրեր։

💐Սիրելինե՛րս, դուք մշտապես եղել եք որպես տղամարդկանց գերհզոր մոտիվացիոն կանթեղներ, դուք հուր եք մթության բովում և երազելի ջուր պապակած անապատում։

🌷Թող այս միամսյակին ձեր ջերմությունից կոկոնեն բոլոր մատղաշ ծաղիկները, թող որ բողբոջեն սիրող սրտերը, թող ծաղկունք ապրեն բոլոր մտքերն ու գաղափարները։

08.03.24 ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ' ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Մարտի 8-ին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցեր կատարեց
✔️համայնքի ամենատարեց բնակչուհի 98-ամյա Քոլի Դանիելյանին, ում 100-ամյակը պարոն Ղուլունցը խոստացավ նշել մեծ շուքով,
✔️Ջրականի հերոս` արծիվ Անդրանիկ Աղաջանյանի մորը` տիկին Աշխենին,
✔️Տեղ բնակավայրի Աղաջանյանների ընտանիքում լույս աշխարհ եկած համայնքի ամենաերիտասարդ իգական սեռի ներկայացուցչին` փոքրիկ Մարիամին, ում առաջին մարտի 8-ը լեցուն էր հաճելի նվերներով ու անակնկալներով` շնորհս համայնքի ղեկավարի։

07.03.24 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տեղ համայնքի ավագանու անդամներին, համայնքի բնակիչներին.   2024 թվականի մարտի  14-ին, ժամը՝ 14:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:    Օրակարգում1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը հաստատելու մասին․2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին․3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու ... Մանրամասն
06.03.24 ԿԱՅԱՑԱՎ <<ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ. ՄԻԱՍԻՆ ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԵՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ>> ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Այսօր 2024թվականի մարտի 6-ին Տեղի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության արդյունքում <<ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության>> ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի և Կանանց միջազգային օրվա առթիվ Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի Լերմենտ Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հրաշալի միջոցառում, որը մեծ հիացմունք և բավականություն պատճառեց բոլոր ներկաներին։Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, ով հստակորեն արձանագրեց համագործակցության բոլոր ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնեց պատասխանատու կերպով շարունակելու և էլ ավելի խորացնելու համագործակցության ... Մանրամասն
21.02.24 ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայապահպանության ու հայրենաճանաչության գործում անգնահատելի ավանդ ու ներդրում ունեցող մայրենի լեզվի բանիմաց մասնագետնե՛ր, վաստակաշատ և ճերմակավարս ուսուցիչնե՛ր, նախակրթարանների խմբակավարնե՛ր և դաստիարակնե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մայրենի լեզվի տոնի կապակցությամբ, ձեզ պողպատե առողջություն և անսպառ համբերություն եմ մաղթում, որպեսզի դուք կարողանաք մշտապես ամենապատասխանատու ու ամենակարևոր գործը լավագույնս կատարելու։Սիրելինե՛րս, ազգերի, ժողովուրդների, պետությունների ներկայանելիությունը միջազգային ասպարեզում և բոլոր բարձրագույն և կարևորագույն հարթակներում հնարավոր է լինում ապահովել միմիայն բարձր գիտելիքների ու գրաճանաչության շնորհիվ, ուստի զարգանում ու հզորանում են լոկ այն պետությունները, որոնք ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
թիվ 9
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner