Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36–րդ գլխի 685–րդ հոդվածի դրույթներով , հիմք ընդունելով <<Կարմիր խաչի միջազգային կոմիտե>>-ի 03.05.2024թ. գրությունն ու Տեղ համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-10, դեմ-0 ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի 5-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.0144 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-017-006-0007) մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել <<Կարմիր խաչի միջազգային կոմիտե>>-ին, Տեղ համայնքում տիպային ԲՄԿ (բուժակ-մանկաբարձական կայան) կառուցելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով <<Կարմիր խաչի միջազգային կոմիտե>>-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը: