Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, գ.Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 110-Ա

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596 հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ» Համայնքային կառավարչական հիմնարկի 2025 թվականի հունիսի 11-ի հայտը, որոշում եմ.

1. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ» Համայնքային կառավարչական հիմնարկին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի մշակույթի տան մեկ ճակատային մասի պատուհանների և դռների փոխարինման աշխատանքների համար:

2. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ» Համայնքային կառավարչական հիմնարկը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:

3. Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՐԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Տեղ