Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, գ.Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆԻՍԻ 2024թվականի N 185-Ա

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով   Երջանիկ Աշոտի Ավետյանի և Մարիա Վարդանի Գասպարյանի 2024 թվականի հունիսի 12-ի հայտը, որոշում եմ.

1.Երջանիկ Աշոտի Ավետյանին և Մարիա Վարդանի Գասպարյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետա-հատակագծային առաջադրանք)` ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ  գյուղի 19-րդ փողոցի  թիվ 14 հասցեում բնակելի տուն կառուցելու համար:

2.Երջանիկ  Ավետյանը և Մարիա  Գասպարյանը պարտավոր են նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:

3.Աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Տեղ