Բովանդակություն * | Կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում համայնքապետարանի կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Աշխատակիցներին տրվել է հատուկ հրահանգ՝ գանձումներ իրականացնելիս և քաղաքացիներին սպասարկելիս խստիվ պահպանել Առողջապահության նախարարության կողմից տրվող հրահանգները: Քաղաքացիների նսպասարկման գրասենյակում մասնագետներին արգելվել է մեկ սենյակում մի քանի քաղաքացու միաժամանկ ընդունելը և սպասարկելը՝ մարդկային կուտակումներից զերծ մնալու համար: Խորհրդակցության ավարտին տրվեց հատուկ հրահանգ՝ կորոնավիրուսի վարակի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները առաջիկա օրերին նույն ձևով իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև պատասխանատու աշխատակիցներին տրվեց համապատասխան հանձնարարականներ: |