Բովանդակություն * | Համայնքապետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ մասնակցությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվեց նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև համառոտ ներկայացվեց առաջիկա կատարվելիք աշխատանքները: Համայնքի ղեկավարը պատասխանատու աշխատակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես Դիլիջանում անցկացվող արհեստների և արվեստների համահայկական փառատոնին մասնակցելու, հարկերի հավաքագրման գործընթացի կազմակերպման, Քարաշենի վարչական շենքի 1-ին հարկի մասնակի վերանորոգման, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների պատշաճ իրականացման վերաբերյալ: |