Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 69-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2019 թվականի N 69-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 12-ի թիվ 18-Ա որոշումը, որոշում եմ.

1. Աճուրդ-վաճառքի ձևով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի <<Կորնիձոր գյուղ, Գոմատեղերի թաղամաս, թիվ 3/3>> հասցեի /նպատակային նշանակությունը՝ <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>>, գործառնական նշանակությունը՝ <<գյուղատնտեսական արտադրական օբյեկտների>>/, 1600 ք.մ. հողամասը (վկայական 28022019-09-0027, ծածկագիր՝ 09-052-0113-0057)՝ 544000(հինգ հարյուր քառասուն չորս հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով,

2) ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի <<Կորնիձոր գյուղ, 2-րդ փողոց, թիվ 2/1>> հասցեի /նպատակային նշանակությունը՝ <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>>, գործառնական նշանակությունը՝ <<գյուղատնտեսական արտադրական օբյեկտների>>/, 159 ք.մ. հողամասը (վկայական 29032019-09-0022, ծածկագիր՝ 09-052-0038-0006)՝ 54000 (հիսուն չորս հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով,

2. Հաստատել աճուրդի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(13.70 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner