Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 165-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2022 թվականի N 165-Ա

ՄՅԱՍՆԻԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՐՈՆ (ՕԳՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Նելա Իսախանյանի դիմումը և Մյասնիկ Անդրանիկի Ջհանգիրյանի համաձայնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Մյասնիկ Անդրանիկի Ջհանգիրյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքներն ու կատարել պարտականությունները, ինչպես նաև Տեղ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 1 նիստի արձանագրությունը՝ որոշում եմ.

1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղի 4-րդ փողոց թիվ 14 հասցեի բնակիչ Մյասնիկ Անդրանիկի Ջհանգիրյանի (ծնված` 24.08.1962թ.) նկատմամբ սահմանել պատրոնաժ և պատրոն (օգնական) նշանակել նրա կնոջը՝ Նելա Սաշայի Իսախանյանին (ծնված` 06.04.1961թ.):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner