Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 23-Ա որոշումը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող Կորնիձոր գյուղի 4-րդ փողոց թիվ 15/1 հասցեում գտնվող 96,55քմ մակերեսով բնակարանը (վկայական 06062019-09-0019) անհատույց (նվիրատվության կարգով) օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձին` Իվան Լևիկի Առաքելյանին (Ն.ք. 007992647 տրված 01.02.2016թ, 032-ից, այսուհետ՝ նվիրառու), որպես նրա սեփականություն:
2. Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն,որ.
1) նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) Պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից.