Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 61-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2019 թվականի N 61-Ա

ՍՈՒՐԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191–րդ հոդվածի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների, 37-րդ հոդվածի 1-ին պարբերության, 245-րդ հոդվածի, 249, 251, 252, 275, 276, 278, 279, 281, 282 և 283 հոդվածների պահանջներով, 2019 թվականի մարտի 25-ին, քննության առնելով Տեղի համայնքապետարանի կողմից առանց համապատասխան թույլտվության, Տեղ համայնքի Քարաշեն գյուղի փողոց 3 թիվ 24 հասցեում սեփականության իրավունքով Սուրիկ Մարկոսյանին պատկանող հողամասում կատարված ինքնակամ շինարարություն հայտնաբերելու փաստով՝ 2019 թվականի ապրիլի 11-ի վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը և կից նյութերը՝ պարզեցի.

Տեղ համայնքի Քարաշեն գյուղի փողոց 3 տուն 12 հասցեի բնակիչ Սուրիկ Մարկոսյանը 2019 թվականի ընթացքում, առանց համապատասխան թույլտվության, Տեղ համայնքի Քարաշեն գյուղի փողոց 3 թիվ 24 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում իրականացրել է ինքնակամ շինարարություն: 2019 թվականի ապրիլի 19-ին վարչական գործով նշանակված լսումին պատշաճ ծանուցված իրավախախտ Սուրիկ Մարկոսյանը չի ներկայացել:

Նկատի ունենալով, որ Սուրիկ Մարկոսյանի արարքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ վարչական իրավախախտում է, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջները՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության <<Վարչական Իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա ապօրինի շինարարություն կատարելու փաստով Սուրիկ Մարկոսյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք 100000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքն որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900285001666 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով 10/տաս/ օրվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner