Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 18-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 փետրվարի 2023 թվականի N 18-Ա

ԱՐՄԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154–րդ հոդվածի, 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտումով, մասնավորապես՝ Արցախի խճուղի 25 հասցեի հարևանությամբ Արման Դալլաքյանի կողմից համայնքային սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու մասով: Հայտնաբերված իրավախախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023թ. փետրվարի 3-ին հրավիրվել են վարույթի լսումներ, որին մասնակցելու, գործի փաստական հանգամանքների քննարկմանը մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Արման Դալլաքյանին (հիմք՝ 02.02.2023թ. առձեռն ստացված ծանուցագիր): Վերջինս ներկայացել է վարչական վարույթի լսումներին: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված  կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում, գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն 2023թ. փետրվարի 3-ի կազմված արձանագրության՝ Արման Դալլաքյանը Արցախի խճուղի 25 հասցեի հարևանությամբ իրականացրել է ինքնակամ, առանց թույլտվության շինարարական աշխատանքներ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն ՝ վարչական իրավախախտում (զանցանք ) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական , մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է , եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝  հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը  և համայքնային սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը,  առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թուլյլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն համայնքի ղեկավարները: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված դեպքում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Նկատի ունենալով, որ Արման Դալլաքյանի կողմից կատարված արարքը վարչական իրավախախտում է, նախատեսված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունով, ինչպես նաև ապահովելով «Վարչարարության հիմունքների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերություններով, 37-րդ հոդվածի 1-ին պարբերության , 245, 249, 251, 252, 275, 276, 279, 281, 282, և 283 հոդվածների պահանջներով որոշում եմ.

1. Քաղաքացի Արման Դալլաքյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու փաստով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով տուգանք 400000/չորս հարյուր հազար/ՀՀ դրամի չափով:

2. Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված տուգանքին որոշումը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ենթական է վճարման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչություն 900285001666 հաշվեհամարին, որը կամավոր չմուծելու դեպքում կգանձվի օրենքով նախատեսված հարկադիր կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան ՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner