Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 128-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հուլիսի 2019 թվականի N 128-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 23-Ա որոշումը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող Կորնիձոր գյուղի 4-րդ փողոց թիվ 15/4 հասցեում գտնվող 77,43քմ մակերեսով բնակարանը (վկայական 06062019-09-0022) անհատույց (նվիրատվության կարգով) օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձին` Սարիկ Ռաֆիկի Բալասանյանին (անձնագիր՝ AR 0530176 տրված 06.12.2017թ,, 032-ից, այսուհետ՝ նվիրառու), որպես նրա սեփականություն:

2. Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն,որ.

1) նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) Պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից.


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner