Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2020 թվականի N 14-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող, Քարաշեն գյուղի 11-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 09-111-0115-0021/ 0,1989հա /նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ հողամասը և նրա վրա ամրակայված 204,3 քմ անասնաշենքը օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով 924000/ինը հարյուր քսանչորս հազար/ ՀՀ դրամ, որից՝ հողատարածքի համար՝ 617000 դրամ, անասնաշենքի համար՝ 307000 դրամ, (ըստ «ԱՐԱՔՍՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 2020թվականի մայիսի 26-ին տրված շուկայական գնահատման ԱԳԳ N 20/25 հաշվետվության):

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող, Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 29 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 09-101-0001-0001/ 0,75567հա /նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ հողամասը և նրա վրա ամրակայված 693,3 քմ շենք-շինությունները /պահեստ՝ 138,3 քմ, պահեստ՝ 207,0 քմ, անասնաշենք՝ 293,9 քմ, անասնաշենք՝ 43,4 քմ, սանհանգույց՝ 10,7 քմ/ օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով 5370000/հինգ միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, որից՝ հողատարածքի համար՝ 4155000 դրամ, շենք-շինությունների համար՝ 1215000 դրամ, (ըստ «ԱՐԱՔՍՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-իկողմից 2020թվականի մայիսի 26-ին տրված շուկայական գնահատման ԱԳԳ N 20/26 հաշվետվության):

3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդները:


Կողմ -7

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner