Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2020 թվականի N 50-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽՆԱԾԱԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 50,0 ՀԱ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ԱԼԻՆԱ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն որոշումը ու նկատի ունենալով Ալինա Ջահանգիրյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող Խնածախ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 50,0հա 5-րդ կարգի (տարեկան 1 հա-ի համար՝ 1250 ՀՀ դրամ) արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 62500 (վաթսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Ալինա Էդուարդի Ջահանգիրյանին (ն.ք. 0028544594, տրված՝ 22.04.2015թ., 032-ի կողմից)՝ անասնապահության նպատակով:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner