Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 56-Ն որոշման 8-րդ կետի, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները.
1. Ճանապարհային տրանսպորտ բաժնի 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածը նվազեցնել 600,0 հազ. ՀՀ դրամով,
2. Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում բաժնի 4511 (սուբսիդիա) հոդվածը նվազեցնել 1000,0 հազ. ՀՀ դրամով,
3. Գյուղատնտեսության բաժնի 4511(սուբսիդիա) հոդվածը նվազեցնել 100,0 հազ. ՀՀ դրամով,
4. Արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգում բաժնի 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածը ավելացնել 600,0 հազ. ՀՀ դրամով,
5. Ճանապարհային տրանսպորտ բաժնի 4511 (սուբսիդիա) հոդվածը ավելացնել 1100,0 հազ. ՀՀ դրամով: