Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներով, որոշում եմ.
1. Մասնագիտական բարձր պատրաստվածության և ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի երեք աշխատակիցների պարգևատրել պատվոգրերով և նվերներով.
1) ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ Գորիսի ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Հրայր Հայկազի Գյուրջյանին,
2) ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ Գորիսի ՀՓՋ օղակի հրամանատար,փ/ծ ավագ Հայկ Գրիգորի Պապյանին,
3) ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ Գորիսի ՀՓՋ ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Վահագն Սլավիկի Գևորգյանին
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: