Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N 2387–Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Գրավիկ Դանիելյանի 14.08.2019թ. դիմումը, որոշում եմ.
1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կորնիձոր գյուղում գտնվող 09-052-008-004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը հասցեավորել և տրամադրել ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գյուղ Կորնիձոր 3-րդ փողոց թիվ 35 հասցե:
2. Կատարել համապատասխան գրանցում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Սյունիք մարզային ստորաբաժանումում: