Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ-, քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 359147,630 հազ․դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 364517,223 հազ․ դրամ» բառերով։
2)Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 395896,378 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 401265,971 հազ. դրամ» բառերով:
3)Որոշման 2-րդ, 3-րդ ,4-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |